09 Հուլ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Euronews-ն անդրադարձել է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ճակատագրին

Euronews-ն անդրադարձել է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ճակատագրին

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը (ՈւՌՀ) հայտնում է, որ Ռուսաստանը մեծացնում և ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում, ինչ անմիջապես հերքվել է Երևանի կողմից։ Օրեր անց ՈՒՌՀն հրապարակել է մի փաստաթուղթ, որը, ըստ նրա, «Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի հրամանն էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի «համալրման» մասին» գրել է Euronewsը։

Հրապարակված փաստաթուղթը հրահանգում է հրամանատարներին նպաստել ընտրության գործընթացին: Այն սահմանում է մասնագիտական պատրաստվածության, հոգեբանական դիմադրողականության և մարտական պատրաստվածության կոնկրետ չափանիշներ:

Հրամանը հստակորեն արգելում է թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ հոգեմետ նյութերի տարածման մեջ ներգրավված անձանց հավաքագրումը: Ինչպես գրել է Euronews-ը, Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ ավելի քան 100,000 բնակչությամբ։ Գտնվելով մայրաքաղաք Երևանից մոտ 100 կմ հյուսիսարևմուտք՝ այն ռազմավարական առումով Ադբեջանի ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի հետ սահմանից ընդամենը 3.5 կմ է հեռու։

Նշվել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը 1990-ականներին այնտեղ հիմնել են 102-րդ ռազմաբազան՝ այն մտքով, որ ռուս զինվորները կկարողանան պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը, ինչպես նաև արագորեն տեղակայվել Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական շարժման դեպքում։ Այդպես չեղավ 2023 թվականին, երբ Բաքուն կայծակնային ռազմական արշավից հետո Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց։ 2024 թվականին, աննախադեպ զարգացման միջոցով, Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Կրեմլի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Գյումրիի 102-րդ ռազմաբազան Հարավային Կովկասում ամենամեծ ռուսական ռազմական օբյեկտն է։ Այնտեղ տեղակայված է մինչև 5000 անձնակազմ։ Բազան ներառում է ՄիԳ-29 կործանիչներ և S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր։

«Սակայն, քանի որ Հայաստանն այժմ ձգտում է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ռուսական բազան համարվում է Երևանի շահերին այլևս չծառայող», – գրել է գործակալությունը։

Հավելվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև աննախադեպ սրման պայմաններում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կաջակցի Հայաստանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ջանքերին։

Ռազմագերիներ