
Պայթյnւնի հետևանքով 8 զինծառայող տուժող է ճանաչվել. ՔԿ
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:
Քննչական կոմիտեից ABC media-ին հայտնել են, որ վնասվածք ստացած 8 զինծառայողները ճանաչվել են տուժողներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ երեկ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-իսահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, ականանետային կրակոցի պայթյունից տուժածներ կային։