09 Հուլ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքն անբարյացակամ քայլ է․ Զախարովա

ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքն անբարյացակամ քայլ է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի արգելքը համարում է անբարյացակամ քայլ։ Երևանին առաջարկվել են հակասությունները լուծելու կոնկրետ քայլեր, Մոսկվան սպասում է արձագանքի։

«Մենք ստիպված ենք լինում բավականին հաճախ մեկնաբանել Հայաստանի հետ հարաբերություններում «ստոպլիստի» ցուցակների թեման։ Մենք Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի արգելքը համարում ենք անբարյացակամ քայլ, որը հակասում է հայ–ռուսական համագործակցության դաշնակցային բնույթին։ Հարցը քննարկվել է արտաքին գործերի նախարարների կողմից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի մայիսին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր, ուստի՝ մենք սպասում ենք Երևանի արձագանքին», – նշել է դիվանագետը։

Ռազմագերիներ