10 Հուլ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կեղծ հաղորդագրություններ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից․ Կարապետյանի պաշտպանական թիմ

Կեղծ հաղորդագրություններ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից․ Կարապետյանի պաշտպանական թիմ

Սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվում է «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն․ այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը։

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է։ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝ նշված պայմաններով։

Խնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և հնարավոր խարդախությունից խուսափելու համար։

Հետևեք մեր սոցիալական ցանցերում հրապարակված պաշտոնական տեղեկատվությանը»,– ասված է հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ