
ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում դադարեցվել են մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը․ Էդուարդ Գալստյան
Երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ այս մասին գրել է երեկ ԵՊՀ-ից ազատված Էդուարդ Գալստյանը։
«ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է Լեոնիդ Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, ԵՊՀ գիտարշավական ակումբի և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ստեղծվել էին Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում: Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում։
Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր»,– գրել է Գալստյանը։