
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը․ Պեսկով
Ռուսաստանն աջակցում է ԱՄԷ-ում տեղի ունեցող բարձր մակարդակի ադրբեջանա-հայաստանյան ուղիղ բանակցություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը և մենք բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը», – ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։