
Կոնգրեսական Շերմանը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում այլախոհների ձերբակալությունների վերաբերյալ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորապես մտահոգված է «հայ այլախոհների», այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի և հոգևորականների ձերբակալություններով և իր մտահոգությունները հայտնել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանին։ «Որպես Հայկական հարցերով խմբի փոխնախագահ՝ ես խորապես մտահոգված եմ հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջին ձերբակալություններով։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված են ժողովրդավարության նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա։ Ես այս մտահոգությունները հայտնել եմ ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին այսօր առավոտյան», – գրել է Շերմանը X սոցիալական ցանցում։