11 Հուլ
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
12.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը․ ԱԳՆ հայտարարությունը

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը․ ԱԳՆ հայտարարությունը

2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ․ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները»,– ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ