11 Հուլ
2025
36.3° c ԵՐԵՎԱՆ
29.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին․ Պետքարտուղարություն

Մենք հետևում ենք մամուլի հաղորդագրություններին և լրացուցիչ տեղեկատվության չենք տիրապետում` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, թե հուսով են՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիր, ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Լրագրողի հարցին՝ արդյոք որևէ կապ կա ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման և Ռուբիոյի հայտարարության միջև, արդյոք Վաշինգտոնը ներկայում հստակ ծրագիր կամ առաջարկ ունի ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, նա նշել է․

«Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին՝ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք նաև հետևում ենք մամուլում վերը նշված հայտարարություններին ու լրացուցիչ տեղեկատվության չենք տիրապետում։ Դուք նաև տեղյակ եք՝ Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն արդեն խոսուն է, վերջինիս հայտարարությունը կաբինետի նիստում այն մասին է, որ վարչակազմն աշխատում է հանուն խաղաղության։ Նրանք կանեն այն, ինչ իրենց պետք է, կգնան այնտեղ, ուր պետք է։ Այդ ակտիվությունը չի թուլանում, հենց այդ պատճառով, որ այն Ամերիկան կրկին հզորացնելու ձգտումների հիմքում է, և այն, իհարկե, բարելավում է մեզ շրջապատող աշխարհի վիճակը»,- ասել է Թեմի Բրյուսը։

Ռազմագերիներ