11 Հուլ
2025
34.1° c ԵՐԵՎԱՆ
28.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն կարող է սառեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը․ Politico

ԵՄ-ն կարող է սառեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը․ Politico

Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիությունը քննարկում է Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի կասեցման հնարավորությունը. գրում է Politico-ն։

Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության կողմից պատրաստված նախագծի համաձայն՝ քննարկվում է անգամ համաձայնագրի լիակատար դադարեցումը, որը, ի թիվս այլ բաների, կարգավորում էլ ԵՄ-ի և Իսրայելի միջև առևտրատնտեսական համագործակցությունը։ 

Առաջարկվող տարբերակների թվում է համաձայնագրի մասնակի կասեցումը, մասնավորապես՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության հետ քաղաքական երկխոսության դադարեցումը, որը կպահանջի ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների միաձայն հաստատումը։

Միևնույն ժամանակ, համաձայնագրի առևտրային մասի կասեցումը, որը չեղարկում է իսրայելական ապրանքների համար եվրոպական շուկայում արտոնությունները, կարող է ընդունվել ԵՄ խորհրդում ձայների մեծամասնությամբ, ինչը այս տարբերակն ավելի հավանական է դարձնում, նշում է Politico-ն։ 

Պարբերականի տվյալներով՝ լրացուցիչ քննարկվում են Իսրայելի մասնակցության սահմանափակումները եվրոպական գիտական և կրթական ծրագրերին, ինչպիսին է Erasmus-ը, ինչպես նաև տեխնիկական համագործակցության սահմանափակումները։

Ակնկալվում է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հնարավոր միջոցառումները կքննարկեն հուլիսի 15-ին։ Այս օրը Իսրայելը պետք է զեկույց ներկայացնի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավման վերաբերյալ։

 

Ռազմագերիներ