11 Հուլ
2025
36.3° c ԵՐԵՎԱՆ
29.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
PKK-ն սկսել է զինաթափման գործընթացը

PKK-ն սկսել է զինաթափման գործընթացը

Թուրքական պետության դեմ 40 տարվա զինված պայքարից հետո Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ուրբաթ զենքերը վայր դնելու խորհրդանշական առաջին քայլը նշանավորող արարողություն կանցկացնի․ գրում է BBC-ն։

Նշվում է, որ զինաթափման գործընթացը կսկսվի Իրաքյան Քուրդիստանում խիստ անվտանգության պայմաններում և, ինչպես կանխատեսվում է, կտևի ամբողջ ամառ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է այս քայլը՝ այն անվանելով «մեր երկրի ոտքերին դրված արյունոտ շղթաների լիակատար ազատ արձակում և դեն նետում»։

Հակամարտության սկսվելուց ի վեր սպանվել է մոտ 40,000 մարդ, իսկ Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական խմբավորում։

Ռազմագերիներ