
Մեկուկես ամսում Գազայում պարենային օգնություն ստանալու փորձի ժամանակ զոհվել է առնվազն 798 մարդ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը ուրբաթ հայտարարել է, որ մայիսի վերջից ի վեր Գազայում պարենային օգնություն ստանալու փորձի ժամանակ զոհվել է առնվազն 798 մարդ․ գրում է The Guardian-ը։
Մայիսի 27-ից ի վեր սննդամթերքի օգնություն ստանալիս զոհվածների ընդհանուր թվից 615-ը զոհվել են Գազայի մարդասիրական հիմնադրամի շենքերի մոտակայքում․ լրագրողներին հայտնել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) խոսնակը։
Օգնության խմբերը նշում են, որ Իսրայելի ռազմական սահմանափակումները դժվարացնում են Գազա օգնություն հասցնելը նույնիսկ այն բանից հետո, երբ Իսրայելը մայիսին մեղմացրեց 11 շաբաթ տևած լիակատար շրջափակումը։
Նշենք, որ փորձագետները բազմիցս զգուշացրել են, որ Գազայի հատվածում սովի սպառնալիք կա։