
Սիրիան և Թուրքիան բացում են սահմանը 24-ժամյա ռեժիմով
Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանի բոլոր անցակետերը հուլիսի 14-ից բաց կլինեն օրական 24 ժամ։
Ինչպես հաղորդում է սիրիական Al Watan թերթը, այս մասին հայտարարել է Սիրիայի ծովային և չոր նավահանգիստների գլխավոր վարչությունը։
«Սկսած երկուշաբթի օրվանից՝ հուլիսի 14-ից, Թուրքիայի և Սիրիայի միջև բոլոր սահմանային անցակետերը կսկսեն գործել օրական 24 ժամ», – ընդգծել է նախարարությունը։ Գերատեսչությունը նաև նշել է, որ որոշումը կայացվել է սիրիացիների հայրենիք վերադարձը հեշտացնելու և անցակետերը ծանրաբեռնված ժամերին թեթևացնելու համար։