
ՁՎՊ-ից ազատ արձակված 5 քաղաքացիներից մեկը սանտեխնիկ է, պատահական է ձերբակալվել
Այսօր՝ վաղ առավոտից, ՁՊՎ-ից ազատ են արձակվել 5 քաղաքացի, նրանցից 4-ը դաշնակցական են։ Քաղաքացիներից 5-րդը անկուսակցական էր, սանտեխնիկ է աշխատում։ Ձերբակալվել է պատահական։ Նրանց 72 ժամը լրանալուն պես ազատ են արձակել։ Հարցազրույցներում ձերբակալվածները նշել են՝ մինչև վերջին պահը չգիտեին՝ ինչու՞ են ձերբակալվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՀՅԴ անդամների տներում խուզարկություններ են սկսել, ձերբակալվել էր 7 քաղաքացի։ Նրանցից 2-ին դատարան կալանավորել է 2 ամսով։