
4 տարեկան երեխա է կորել. Շամշյան
Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել. հայտնում է Shamshayan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արարատի մարզային քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Աբել Վարդանյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արարատի մարզային փրկարարական վարչության, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեծ թվով փրկարարներ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները օգտագործում են նաև հատուկ դրոններ։
Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են առաջին իսկ պահից հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու, բայց ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։