13 Հուլ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
22.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան

Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան

Քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իմ հարցմանն ու հայտնած մտահոգությանն ի պատասխան տեղեկացվեց, որ Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը՝ Ջուլիան,  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց․ գրել է իրավապաշտպան Զարուհի Փաստանջյանը։

«Թե որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նրանք՝ այս պահի դրությամբ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, պարզ է մի բան՝ 2025 թվականի հուլիսի 13-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ ներկայացուցիչ չի այցելել կալանավայրում գտնվող քաղաքացի Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը»,-գրել է Փոստանջյանը։

Ավելի վաղ Զարուհի Փաստանջյանն հայտարարել էր, որ մոր հետ բանտախցում հայտնված երեխան հիվանդացել է։

Ռազմագերիներ