
Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին
Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում մեկնարկած ադրբեջանա‑հայկական խաղաղ բանակցություններին․ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ-Նահայանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Էրդողանի խոսքով՝ Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։
Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմավարական գործընկերությունը դրական արդյունքներ է տալիս բոլոր ոլորտներում և մատնանշել է երկկողմ համագործակցության մեծ ներուժը, հատկապես պաշտպանական արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների ոլորտում։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։