14 Հուլ
2025
36.4° c ԵՐԵՎԱՆ
32.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Patriot-ներ Ուկրաինային՝ ԱՄՆ-ից, գումարը՝ ԵՄ-ից

Patriot-ներ Ուկրաինային՝ ԱՄՆ-ից, գումարը՝ ԵՄ-ից

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր կուղարկի Ուկրաինա՝ նրանց օգնելու համար։

«Մենք նրանց Patriot-ներ ենք ուղարկում, որոնց կարիքը նրանք խիստ ունեն», – լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Նա չնշեց, թե երբ կամ ինչ քանակությամբ են նախատեսվում մատակարարումները։
«Ես դեռ չեմ որոշել, թե քանի հատ կլինի, բայց դրանք կլինեն մի քանիսը, քանի որ նրանք իսկապես պաշտպանության կարիք ունեն», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ մատակարարումները կիրականացվեն Եվրամիության հաշվին։
«Եվրամիությունը վճարում է դրա համար։ Մենք ոչինչ չենք վճարում, բայց մենք դրանք կուղարկենք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Ռազմագերիներ