
Սիրիայում միջկրոնական բախումների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
Սիրիայի հարավում փոքրամասնությունների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել. իշխանությունները ուժեր են ուղարկել իրավիճակը լիցքաթափելու համար․ գրում է BBC-ն։
Սիրիայի Սվեիդա քաղաքում բեդվին սուննի ցեղերի և դրուզ կրոնական փոքրամասնության զինյալների միջև տեղի ունեցած բռնությունների հետևանքով նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ զոհվել է առնվազն 30 մարդ, մինչդեռ Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական կենտրոնը զոհերի թիվը 37 է նշել։
Դեկտեմբերին Ասադի ռեժիմի տապալումից հետո տարբեր փոքրամասնությունների միջև հարաբերությունները սրվել են․ նոր իշխանությունները փորձում են վերահսկողություն հաստատել երկրի ներսում, որը շարունակում է մնալ փխրուն վիճակում։