
ԱՄՆ-ը ցանկանում է «Զանգեզուրի միջանցքը» վարձակալել 100 տարով
ԱՄՆ-ն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի վերահսկողությունը՝ երկու կովկասյան երկրների միջև երկար ժամանակ ձգձգված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու նպատակով․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը. գրել է Middle East Eye-ը։
Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։
ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը ցանկանում է վարձակալել 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհը հարյուր տարով»։