
Թուրքիայում հեղաշրջման գործով 371 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 371 մարդու՝ գյուլենական «Ֆեթո» շարժման հետ կապի կասկածանքով, որին տեղական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ին հանրապետությունում հեղաշրջման փորձ կատարելու համար․ այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքների տվյաներով՝ գործողությունները միաժամանակ իրականացվել են հանրապետության 60 նահանգներում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-16-ը մի խումբ թուրք զինվորականներ և քաղաքացիներ հեղաշրջման փորձ էին ձեռնարկել, որի ընթացքում զոհվել էր ավելի քան 250 վիրավորվել՝ 2200 մարդ:
Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այդ գործողությունները հեղաշրջման փորձի էին՝ երկրում, և մեղադրում են Թուրքիայի նախագահի հիմնական հակառակորդ համարվող Ֆեթուլլահ Գյուլենին։