12 Օգս
2025
34.1° c ԵՐԵՎԱՆ
28.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում մեկ օրում օգնության հերթերի մեջ 78 մարդ է սպանվել

Գազայում մեկ օրում օգնության հերթերի մեջ 78 մարդ է սպանվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 78 մարդ, տասնյակները վիրավորվել. հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը։

Իսրայելական ուժերը շարունակում են հրետակոծել Գազայի հատվածը, մասնավորապես, սպանվում են մարդիկ, որոնք մարդասիրական օգնության համար եղել են հերթերի մեջ՝ տարածաշրջանում խորացող պարենային ճգնաժամի պայմաններում։

2025 թվականի մարտի 2-ից ի վեր Գազայի հատված միջազգային մարդասիրական օգնություն չի մտել, Իսրայելը որոշել է փակ պահել բոլոր անցակետերը, և սննդի բաշխումն իրականացվում է GHF համակարգի միջոցով։

Ռազմագերիներ