
Իրանը օգնություն չի խնդրել միջուկային ենթակառուցվածքների վերականգնման համար․ Լավրով
Թեհրանը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներից օգնություն չի խնդրել ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածների ժամանակ ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Իրանական կողմը նման խնդրանքներ չի ներկայացրել», – Տյանցզինում ՇՀԿ–ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչութան ղեկավարը։
Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ, որը շարունակվել էր 12 օր։ Հունիսի 22-ի գիշերը ամերիկյան զինված ուժերը հարվածներ էին հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտների։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել քր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ։