
Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին:
Նշենք, որ Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, լուրը տարածվել էր մամուլում դեռևս երեկ, ազատման հրամանագիրը ստորագրվել է այսօր։ Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2021-ի դեկտեմբերին։