17 Հուլ
2025
29.2° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն հարվածել է սիրիական բանակի շտաբին

Իսրայելն հարվածել է սիրիական բանակի շտաբին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել Դամասկոսի շրջանում գտնվող Սիրիայի բանակի շտաբին։

«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հետևել զարգացումներին և Սիրիայի հարավում դրուզ քաղաքացիական բնակչության դեմ «ռեժիմի» գործողություններին:

Քաղաքական վերնախավի հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում տարածքում և պատրաստ է մնում տարբեր սցենարների»,– ասված է հասյտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Սիրիայի բանակի վրա հարձակումներից հետո սահման կուղարկի լրացուցիչ ուժեր։ Ավելի վաղ տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը հարվածել էր հասցրել Սիրիայի մայրաքաղաքում՝ Պաշտպանության նախարարության հարևանությամբ գտնվող տարածքին։

Ռազմագերիներ