16 Հուլ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
22.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն խնդրել է Իսրայելից դադարեցնել Սիրիայի ռմբակոծությունը․Axios

ԱՄՆ-ն խնդրել է Իսրայելից դադարեցնել Սիրիայի ռմբակոծությունը․Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուլիսի 16-ին խնդրել է Իսրայելին դադարեցնել Սիրիայի վրա ավիահարվածները․ այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Հուլիսի 16-ին Թրամփի վարչակազմը կրկին խնդրել է Իսրայելին դադարեցնել Սիրիայի վրա ավիահարվածները և երկխոսություն սկսել Դամասկոսի իշխանությունների հետ՝ լարվածությունը նվազեցնելու համար», – գրել է Ռավիդը X-ում։

Հուլիսի 16-ին Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին։ Հարվածները ուղղված են եղել Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբին և նախագահական պալատին։

Իսրայելական բանակը հաստատել է Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծությունը և այն կապել երկրի հարավում իրավիճակի սրման հետ, որտեղ հուլիսի 13-ից ի վեր տեղի են ունենում բախումներ, որոնց մասնակցում են Իսրայելի կողմից աջակցվող տեղացի դրուզները։

Ռազմագերիներ