
Հայաստանը վարում է բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց թվում է․ Պեսկով
Երևանը կարծում է, որ վարում է բազմավեկտոր քաղաքականություն․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ դա Հայաստանի ինքնիշխան գործն է։
«Բայց միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցությամբ։ Այսինքն՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց թվում է»,- ասել է Պեսկովը։
Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան որ կազմակերպությանը մասնակցությունը կվերականգնի։