16 Հուլ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունը

Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ավելի հավանական է համարում երկրի դուրս գալը ՀԱՊԿ-ից, քան կազմակերպությանը անդամակցության ապասառեցումը։

«Մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխգործակցությամբ։ Բազմակողմ ձևաչափերից բացի, մեզ դեռևս միավորում են շատ սերտ երկկողմանի հարաբերությունները։ Մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել», – «Մայակ» ռադիոկայանին ասել է Պեսկովը։

Ռազմագերիներ