
Սիրիայի հարավային նահանգում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 356 մարդ
Սիրիայի Սուվեյդա նահանգում, անցումային կառավարության ուժերի և դրուզ լեռնային ինքնապաշտպանության ջոկատների միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով, զոհվել է առնվազն 356 մարդ․ հայտնում է Sky News Arabia-ն։
Դամասկոսից կայունությունը վերականգնելու համար ուղարկված Ներքին գործերի և Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերից զոհվել է 189-ը։ Հուլիսի 16-ին, Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով, զոհվել է Ներքին անվտանգության ուժերի ևս 15 անդամ։
Սիրիայի հարավում իրավիճակը սրվեց հուլիսի 13-ին, երբ Սուվեյդա նահանգում բախումներ սկսվեցին արաբական ցեղային աշխարհազորայինների և դրուզ լեռնային ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև։ Հուլիսի 15-ին, սիրիական բանակը մտավ նահանգի համանուն վարչական կենտրոն և սկսեց մաքրել այն՝ իրավիճակը կայունացնելու համար։ Կարճ ժամանակ անց, Իսրայելը սկսեց հարվածել Սիրիայի զինված ուժերի ռազմական շարասյուներին՝ պնդելով, որ դա նահանգի դրուզ բնակչությանը պաշտպանելու փորձ է, իսկ հուլիսի 16-ին գնդակոծեց Սիրիայի մայրաքաղաքի մի քանի ռազմավարական օբյեկտներ։