17 Հուլ
2025
34° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում ամեն օր միջինում 28 երեխա է զոհվում․ ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայում ամեն օր միջինում 28 երեխա է զոհվում․ ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայում ամեն օր միջինում 28 երեխա է սպանվում, իսկ անկլավում շարունակվող պատերազմի ընթացքում մինչ այս պահը զոհվել է ավելի քան 17,000 երեխա․ գրում է Euronewsը՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖին։

ՄԱԿի Անվտանգության խորհրդի առջև ելույթ ունենալով՝ ՅՈՒՆԻՍԵՖի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելն ասել է, որ Գազայի մեկ միլիոն երեխաներից յուրաքանչյուրը բախվել է հսկայական տառապանքների:

«Պատերազմի 21 ամիսների ընթացքում Գազայում սպանվել է ավելի քան 17,000 երեխա, վիրավորվել՝ 33,000-ը։ Ամեն օր միջինում սպանվում է 28 երեխա, ինչը համարժեք է մի ամբողջ դասարանի։ Մի պահ պատկերացրեք. գրեթե երկու տարի շարունակ ամեն օր սպանվում է երեխաների մի ամբողջ դասարան։ Այս երեխաները մարտիկներ չեն. նրանք սպանվում և խեղվում են սննդի և դեղորայքի համար հերթերում սպասելիս», – նշել է Ռասելը։

Ռազմագերիներ