
Զելենսկին նոր կառավարություն է ձևավորում՝ Թրամփին և հանրությանը հաճոյանալու համար
Ուկրաինան հինգշաբթի կունենա պատերազմական ժամանակաշրջանի իր առաջին նոր վարչապետը։ Այս փոփոխությունը կատարվում է այն իրավիճակի ֆոնին, երբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է կարգավորել պաշտպանական ծախսերը և նոր դեմքերով գրավել Դոնալդ Թրամփին ու պատերազմից հոգնած հանրությանը․ գրում է Reuters գործակալությունը։
Ակնկալվում է, որ պաշտոնի միակ թեկնածու 39-ամյա Յուլիա Սվիրիդենկոն կստանձնի վերակազմավորված կաբինետի ղեկավարությունը։ Նշվում է, որ նոր կաբինետի խնդիրը նորաստեղծ զենքի արդյունաբերության ընդլայնումն ու արևմտյան վարկատուների կողմից պահվող տնտեսությանը կենդանություն հաղորդելն է։
Վաշինգտոնում հայտնի երիտասարդ տնտեսագետի ընտրությունը արտացոլում է Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները վերականգնելու կարևորությունը Զելենսկիի Սպիտակ տուն կատարած փետրվարյան խայտառակ այցից հետո։ Նշվում է, որ Սվիրիդենկոյի նախորդը՝ Դենիս Շմիհալը, կզբաղեցնի երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը։