17 Հուլ
2025
29.2° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան պատրաստ է Սիրիային օգնել պաշտպանական կարողություններն ամրապնդելու հարցում

Թուրքիան պատրաստ է Սիրիային օգնել պաշտպանական կարողություններն ամրապնդելու հարցում

Անկարան պատրաստ է օգնել Դամասկոսին՝ ամրապնդել իր պաշտպանական կարողությունները, եթե նման խնդրանք ներկայացվի Սիրիայի նոր իշխանություններից. այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

«Մենք նախկինում հայտարարել ենք, որ կտրամադրենք ցանկացած աջակցություն Սիրիայի պաշտպանական կարողությունները ամրապնդելու և ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու հարցում, եթե նրանք դա խնդրեն», – նշել են աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այնտեղ տեղակայված թուրքական ռազմական զորակազմը չի տուժել Սիրիայում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով։ «Իսրայելի ավիահարվածների հետևանքով Սիրիայում մեր զորքերի և անձնակազմի հետ կապված որևէ բացասական իրավիճակ չկա», – ասել են աղբյուրները։

Ռազմագերիներ