
Խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, մենք հրաշք գործեցինք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը բավականին մոտ են խաղաղությանը։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
«Մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության ստորագրումը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն արված է», – ասել է ԱՄՆ առաջնորդը։