
Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել Աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հորդանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների աջակցությամբ՝ հրադադար կնքել Աս-Սուվեյդա նահանգում։
«Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիներին և սուննիներին վայր դնել զենքերը և կառուցել նոր և միասնական սիրիական ինքնություն մյուս փոքրամասնությունների հետ միասին», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում բախումներ տեղի ունեցան բեդվին աշխարհազորայինների և դրուզ զինված խմբավորումների միջև։ Ի պատասխան՝ Սիրիայի կառավարությունը զորքեր ուղարկեց, իսկ Իսրայելը պաշտպանեց դրուզ համայնքին և հարվածներ հասցրեց Դամասկոսին։