
Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Փաշինյանն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։
Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։