21 Հուլ
2025
27.1° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը ձգտում է վերսկսել պատերազմը Սիրիայում և տապալել ալ-Շարաային․ Hürriyet

Իսրայելը ձգտում է վերսկսել պատերազմը Սիրիայում և տապալել ալ-Շարաային․ Hürriyet

Իսրայելը ծրագրեր է մշակում Սիրիայում քաղաքացիական պատերազմը վերսկսելու և Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալՇարաային տապալելու համար. այս պնդումը ներկայացրել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։

Թերթը նշում է, որ թուրքական հետախուզությունը նախկինում կանխել էր ալՇարաայի դեմ մահափորձը։

«Իսրայելը ցանկանում է անկայունացնել Սիրիան: Ձգտում է վերսկսել քաղաքացիական պատերազմը՝ Ահմեդ ալՇարաային տապալելու նպատակով», – գրում է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Նրա կարծիքով՝ Իսրայելը գոհ չէ հարևան Սիրիայի վրա Թուրքիայի ազդեցությունից: «Եթե Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերը կարողանան զինաթափվել, Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում կաճի: Ահա թե ինչու է Իսրայելը սադրում դրուզներին հարավում։ Նրան պետք չէ Թուրքիան, որը արդյունավետորեն գործում է Սիրիայում և Լիբանանում: Այն ցանկանում է քաղաքացիական պատերազմ սկսել և Թուրքիային դուրս մղել Սիրիայից», – նշում է լրագրողը։

Ռազմագերիներ