
Քննչական գործողություններ՝ Reebok սպորտային ակումբում
Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում «Ռիբոկ» սպորտային ակումբում: Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ»,-հայտնել է Ավդազյանը: