21 Հուլ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
29.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու», ՀԷՑ-ը այս վիճակին հասցնողներից մեկն էլ հենց ինքն է. Ռոմանոս Պետրոսյանի ճեպազրույցի առանցքային կետերը

Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու», ՀԷՑ-ը այս վիճակին հասցնողներից մեկն էլ հենց ինքն է. Ռոմանոս Պետրոսյանի ճեպազրույցի առանցքային կետերը

  • Աշխատանքից ազատումներ հիմա չեն նախատեսվում, բայց կազատվեն այն մարդիկ, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում ՀԷՑ-ը հասցրել են այնտեղ, որ այժմ կառավարությունն է ստիպված կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ 
  • Կոչ եմ անում  Դավիթ Ղազինյանին ազատման դիմում գրել։ Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, քանի որ ՀԷՑ-ը այս վիճակին հասցնողներից մեկ էլ ինքն է։ Չհեռանալու դեպքում իմ առաջին քայլը լինելու է վստահության կորստի հիմքով իրեն այսօրվա կարգավիճակից զրկելը։
  • 1.5 առաջ ԲԷՑ-ից ավելի քան 500 մլն դրամ վերադարձվել բյուջե։ Ոչ ոք ՀԷՑ-ին չի մեղադրում և ասում, որ ամեն հարցում ՀԷՑ-ն է մեղավոր։ Մեր նպատակը  էներգետիկ համակարգի այսօրվա պատկերը խորքային բարեփոխումների ենթարկելն է։
  •  Սամվել Կարապետյանը չի կարող 10 տարվա կանխատեսում անել և ասել, որ այդքան ժամանակ հոսանքի սակագինը չի բարձրանա։ Սակագնի հետ կապված բոլոր գործողությունները կատարվելու են օրենքի տառին համապատասխան՝ առանց զարտուղի  ճանապարհների։
  • ՀԷՑ-ի աշխատակիցները  սեփական կամարտահայտմամբ իրավունք ունեն մասնակցելու հավաքների և արտահայտել իրենց կարծիքը, սակայն որևէ մեկը ՀԷՑ-ում չփորձի իր ենթակային, գործընկերոջը պարտադրել, հորդորել, շահագրգռել մասնակցելու հավաքների։

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ազատվել էր ՊՎԾ ղեկավարի պաշտոնից,ավելի ուշ վերանշանակվել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

Ռազմագերիներ