
Իսրայելական տանկերը առաջին անգամ մտել են Գազայի Դեյր ալ-Բալահ քաղաք
Իսրայելական տանկերը երկուշաբթի առաջին անգամ մտել են Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքի հարավային և արևելյան շրջաններ. գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ըստ իսրայելցի զինվորականների՝ իրենց պատանդներից մի քանիսը հնարավոր է այնտեղ են պահվում։
Գազայի առողջապահական աշխատակիցները հայտնել են, որ հարձակման հետևանքով առնվազն երեք պաղեստինցի է զոհվել, մի քանիսը վիրավորվել են տարածքի ութ տների և երեք մզկիթների վրա տանկային հրետակոծության հետևանքով։
Հարձակումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ իսրայելական բանակը տեղի բնակիչներին տարածքը լքելու հրաման էր տվել՝ հայտարարելով, որ պատրաստվում է կռվել Համասի զինյալների դեմ։