21 Հուլ
2025
31.3° c ԵՐԵՎԱՆ
29.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև մյուս երկրներին. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև մյուս երկրներին. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք այս երթուղին՝ «Զանգեզուրի միջանցքը», չափազանց կարևոր ենք համարում նաև իր աշխարհատնտեսական նշանակության շնորհիվ։ Այն կմիավորի մեր տարածաշրջանից դուրս գտնվող երկրները և կխթանի առևտուրը։ Մենք հույս ունենք, որ այս երթուղին չի դառնա անհամաձայնության աղբյուր, այլ՝ կոնսենսուսի խորհրդանիշ։ Այսպիսով, այս տարածաշրջանը կվերածվի բարգավաճ տարածքի, որտեղ կգերակշռի համագործակցությունը։ Մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կարող ենք լուծել այս հարցը կոնսենսուսի միջոցով», – ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրի միջանցքին: «Նա ցանկանում է, որ այս միջանցքը հնարավորինս շուտ պատրաստ լինի և օգտագործվի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Վստահ եմ, որ մենք միասին կլուծենք այս հարցը»։

 

Ռազմագերիներ