04 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այո՛, ես պատրաստ եմ. Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրենը՝ Վեհարանը գրավելու Փաշինյանի հորդորի մասին

Այո՛, ես պատրաստ եմ. Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրենը՝ Վեհարանը գրավելու Փաշինյանի հորդորի մասին

Այո, ես հիմա էլ եմ պնդում, որ պատրաստ եմ․ սոցցանցի իր էջում հայտարարել է «Հակոբ Կոջոյանի» անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը՝ խոսելով Փաշինյանի հորդորով Վեհարանը կաթողիկոսից ազատելու գործընթացի մասին:

Նշենք, որ կրթահամալիրի տնօրենն աչքի է ընկնում իր քաղաքական հայացքներով։ Ֆեյսբուքյան իր էջում տարբեր քաղաքական գրառումներ է կատարում Երեմյանը, իսկ 2023 թվականին Երևանի ավագանու ընտրությանը մասնակցել է ՔՊ-ի կազմում։

«Ընդդիմադիր ֆեյքերը նշել էին, որ ես ուսուցիչ եմ, որ մանկավարժը նման բան իրավունք չունի գրելու: Նախ ես որևէ անհարգալից բան չեմ գրել, ես վերահաստատել եմ իմ սկզբունքային մոտեցումները այս հարցում և աջակցությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ես գտնում եմ, որ որպես մանկավարժ պարտավոր եմ ունենալ դիրքորոշում, որպես մանկավարժ, որպես մտավորական, ես պարտավոր եմ պայքարել մի բանի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում»,-ասել է Երեմյանը։

Կրթահամալիրի տնօրենն իր խոսքում նշել է, թե ցանկանում է Վեհարանը վերադարձնել վեհին։

«Ես ուզում եմ, որ ընտրվի վեհը և վեհարանը վեհին վերադարձնենք։ Ասեմ ավելին, հարգելի՛ ֆեյքեր, ինձ չեք վախեցնի, ես ոչ նախկինների օրոք եմ վախեցել, ոչ էլ հիմա։ Ես միշտ եղել եմ սկզբունքային և մնալու եմ իմ սկզբունքներին հավատարիմ, ինձ ոչ մի բան չի կանգնեցնի գնալ այն գաղափարի ետևից, որ ես համարում եմ իմը»։

Հիշեցնենք, որ խոսելով կրթական հաստատությունների ապաքաղաքականացման մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, թե նախորդ տարի փոփոխություն է կատարվել, որով կարգավորվել է դպրոցների ղեկավար կազմի՝ կուսակցական գործունեության սահմանափակման պահանջը, դրվել է քաղաքական զսպվածության պահանջը, այն է՝ դպրոցների տնօրենները, վարչատնտեսական համակարգողները չեն կարող իրենց դիրքն օգտագործել որևէ կուսակցության, քաղաքական ուժի օգտին:

Ռազմագերիներ