
Կոնգրեսականը պնդում է, որ Թրամփի հռետորաբանությունը փոխվել է կնոջ ազդեցությամբ
Հանրապետական կոնգրեսական Դոն Բեյքոնը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ հռետորաբանության փոփոխությունը նպաստել է նրա կինը՝ Մելանյան․ հայտնել է The Hill թերթը։
«Ես ուրախ եմ, որ նախագահը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Կարծում եմ՝ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Մելանյային», -ասել է Բեյքոնը։
Ավելի վաղ բրիտանական The Times հրատարակությունը հայտնել էր, որ Մելանյա Թրամփը ազդել է ամուսնու՝ Կիևին զենքի մատակարարումները վերսկսելու որոշման վրա։
Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփն ինքը հայտարարել է, որ իր կինը չեզոք դիրքորոշում է զբաղեցնում ուկրաինական հակամարտության հարցում։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ իր դիրքորոշումը համընկնում է Մելանյայի կարծիքի հետ։