22 Հուլ
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
32.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան կարող է Թրամփի համար դառնալ այն, ինչ Աֆղանստանն էր Բայդենի համար․ Bloomberg

Ուկրաինան կարող է Թրամփի համար դառնալ այն, ինչ Աֆղանստանն էր Բայդենի համար․ Bloomberg

Ուկրաինական ճգնաժամը կարող է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի համար դառնալ այն, ինչ Աֆղանստանի պատերազմն էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի համար․ այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Ուկրաինայում հակամարտության լուծումը «հեշտ գործ չէ» և, վերջին հաշվով, դրա տևողությունը կարող է հանգեցնել Թրամփի պատասխանատվությանը։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Bloomberg-ը, եթե նա հրաժարվի Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելուց և Ռուսաստանին դիմակայելուց, Թրամփին կարող են մեղադրել բավարար չափով գործողություններ չանելու համար։ Սա նման կլինի այն իրավիճակին, որի առջև կանգնած էր Բայդենը, երբ հրամայեց ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից։

«Թրամփը գրեթե վեց ամիս է ղեկավարում է ԱՄՆ-ը, իսկ պատերազմը շարունակվում է և այժմ այն Թրամփի «վրա է»։ Նա հասկանում է, որ իրեն կարող են լուրջ մեղադրանք առաջադրել, եթե Պուտինը հաղթի իր օրոք»,- Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Ռազմագերիներ