03 Սեպ
2025
33° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել 

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել 

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել` 29 տարի անազատության մեջ գտնվելուց հետո։ Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել է Արդարադատության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը:

«Դատարանի որոշմամբ` նա պայմանական–վաղաժամկետ ազատ է արձակվել»,-ասել է Մելքումյանը։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը մեղադրվում է համակուրսեցու սպանության  համար, 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի, իսկ 2003 թվականին Քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո, Ենոքյանի պատիժը փոխվել էր ցմահ ազատազրկման։

Ռազմագերիներ