
Ավելի քան 100 մարդասիրական գործակալություն զգուշացնում է Գազայում «զանգվածային սովի» վտանգի մասին
Ավելի քան 100 մարդասիրական կազմակերպություն զգուշացնում է, որ Գազային «զանգվածային սով» է սպառնում․ գրում է BBC–ն։
Կազմակերպությունները մեղադրում են Իսրայելին «շրջափակման» համար՝ նշելով, որ այն թույլ չի տալիս սնունդ տեղափոխել Գազայի հատված։
Գործակալությունների հայտարարության մեջ ասվում է, որ նրանք «ականատես են լինում, թե ինչպես են իրենց սեփական գործընկերները հյուծվում իրենց աչքերի առաջ»։ Երեքշաբթի Գազայի Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ 48 ժամվա ընթացքում թերսնումից մահացել է 33 մարդ։