
Զինված բախումներ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև
Կամբոջայի զինված ուժերը հակագրոհ են սկսել թաիլանդական զորքերի դեմ՝ այսօր վաղ առավոտյան երկու երկրների սահմանին տեղի ունեցած զինված միջադեպից հետո, հաղորդում է Khmer Times թերթը՝ հղում անելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ գեներալ-լեյտենանտ Մալի Սոչեատին։
Նրա խոսքով՝ կամբոջական բանակը գործում է խիստ ինքնապաշտպանության շրջանակներում՝ արձագանքելով թաիլանդական զորքերի չհրահրված ներխուժմանը, որը «խախտել է Կամբոջայի տարածքային ամբողջականությունը»։
«Զինված բախումներ են տեղի ունեցել կամբոջա-թաիլանդական սահմանի երկայնքով՝ Օդդար Մյենչեյ նահանգում»,- ասել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։
Կամբոջայի և Թաիլանդի միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ մայիսի 28-ին տեղի ունեցած կրակոցներից հետո, որի ժամանակ թաիլանդցի զինվորները կրակ են բացել կամբոջական ռազմական հենակետի վրա Ֆոնգ շրջանի Տեչո Մորոկոտ գյուղում, որը գտնվում է Կամբոջայի Պրեահ Վիհեար նահանգի և Թաիլանդի Ուբոն Ռաչաթհանի նահանգի միջև վիճելի տարածքում: Մեկ կամբոջացի զինվոր զոհվել է, մի քանիսը վիրավորվել են:
Հունիսի 2-ին Կամբոջան հայտարարել էր, իր մտադրության մասին՝ իրավական կարգավորման համար Միջազգային դատարան ներկայացնելու սահմանային չորս տարածքներում՝ Մումբայում, ինչպես նաև Տամոանտհոմ, Տամոանտուչ և Տակրաբեի տաճարների շուրջը, որոնք երկու երկրները ժառանգել են Հնդկաչինում ֆրանսիական գաղութային տիրապետությունից։ Թաիլանդը չհամաձայնվեց Կամբոջայի որոշման հետ և միակողմանիորեն փակեց ընդհանուր սահմանի իր կողմում գտնվող բոլոր սահմանային անցակետերը, ստիպելով Պնոմպենին նման քայլի դիմել ևս։