
Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները պատրաստվում են ստորագրել ռազմական համագործակցության համաձայնագիր․Hürriyet
Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կստորագրեն համապարփակ ռազմական համագործակցության համաձայնագիր․ այս մասին հայտնել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
Հրապարակման մեջ չի նշվում, թե երբ է նախատեսվում ստորագրել այս փաստաթուղթը՝ նշելով, որ Անկարան և Դամասկոսը այս կարևոր քայլը կատարում են Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների ֆոնին, որը փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել Արաբական Հանրապետությունում։
Hürriyet-ը հիշեցնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախկինում հայտարարել էր, որ իր երկիրը թույլ չի տա Սիրիան անկայունացնելու և այն մասնատելու ծրագրեր։ Հրատարակությունը նաև նշում է, որ Սիրիայի նոր իշխանությունները օգնություն են խնդրել Թուրքիայից՝ ահաբեկչության դեմ պայքարում։
Ավելի վաղ TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները օգնություն են խնդրել Թուրքիայից՝ իրենց պաշտպանական կարողությունները ամրապնդելու և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու համար։