26 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը․ Գալյան

Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը․ Գալյան

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է. մենք ունենք ստանձնած պարտավորություններ՝ կատարելու միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում»,-աել է  նա։

Ըստ Գալյանի՝ կողմն իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու Հայաստանի ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո դա դառնա պարտադիր կատարման ենթակա:

Ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին:

«Չեմ կարող ասել, թե դա կճանաչվի հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում։ Ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ սպառնում էր»,-ասել է Գալյանը։

Ստոկհոլմի արբիտրաժը, ըսը Գալյանի, չէր կարող որևէ նպատակ արձանագրել. «Որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի քննության հետ»:

Ռազմագերիներ