25 Հուլ
2025
23.2° c ԵՐԵՎԱՆ
23.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում անցկացնել օգոստոսի վերջին

Ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում անցկացնել օգոստոսի վերջին

Ստամբուլում ՌԴ-ի հետ կայացած խաղաղության բանակցությունների երրորդ փուլի ընթացքում ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է օգոստոսի վերջին հանդիպում անցկացնել երկու երկրների առաջնորդների միջև․ գրում է Euronews-ը՝ հղում անելով ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովին։

«Մենք ռուսական կողմին առաջարկեցինք, որ ղեկավարների մակարդակով հանդիպում անցկացվի օգոստոսի վերջին։ Եթե Ռուսաստանն ընդունի այս առաջարկը, այն ամբողջ աշխարհին, այդ թվում՝ մեր գործընկերներին, հստակ ցույց կտա, որ ունի կառուցողական մոտեցում», – նշել է Ումերովը։

Նա հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է առանց նախապայմանների հրադադարի, ինչը նա որակել է որպես անհրաժեշտ հիմք՝ էական խաղաղության բանակցությունների համար։

«Այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը կախված է մյուս կողմից։ Մենք ընդգծել ենք, որ հրադադարը պետք է իրական լինի․ այն պետք է ներառի քաղաքացիական բնակչության և կարևորագույն ենթակառուցվածքների վրա բոլոր հարձակումների լիակատար դադարեցումը», – հավելել է Ումերովը։

Նշվում է, որ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության բանակցությունների նախորդ երկու փուլերը հանգեցրել են գերիների լայնածավալ փոխանակման, սակայն երեք տարուց ավելի շարունակվող պատերազմը դադարեցնելու որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել։

Ռազմագերիներ