
Իսրայելն ու Սիրիան 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել․ Axios
Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել։ Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ. գրում է Axios-ը։
Պորտալի տեղեկություններով՝ բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության ԱԳ նախարարը: Հանդիպումը տևել է չորս ժամ, իսկ դրա հիմնական թեման եղել է երկրների միջև լարվածության նվազեցումը։ Նշվում է, որ վերջին ամիսներին Իսրայելն ու Սիրիան արդեն մի քանի հանդիպում են անցկացրել: